Եվրագավաթներ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)
Սպորտ![Եվրագավաթներ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)](/timthumb.php?src=disc/17-09-21/ce87358deb06296172df1671139a19d6.jpg&w=780)
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Եվրոպայի լիգայում շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Վիկտոր Օսիմհենը («Նապոլի»), Խուանմին («Բետիս»), Մարիո Գյոտցեն («ՊՍՎ Էյնդհովեն») և Դեկլան Ռայսը («Վեստ Հեմ»):
Կոնֆերենցիաների լիգայում լավագույնի մրցանակին հավակնում են Լորենցո Պելեգրինին («Ռոմա»), Յոնաս Վինդը («Կոպենհագեն»),Դարիո Մարեսիչը (ԼԱՍԿ) և Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ խաղում (4:1) գոլի հեղինակ դարձած խորվաթ հարձակվող Ստիպե Պերիցան («Մաքաբի Թել Ավիվ»):
Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում: