Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ
ՄիջազգայինՈւրբաթ Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցներն Իրանին ընդունել են կազմակերպությունում որպես լիիրավ անդամ: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:
«Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում», - Twitter-ում գրել է Ասլանին:
Ըստ լրագրողի, Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն կունենա» Իրանի միջազգային և, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա: