Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»


Ճանապարհների կառավարման նոր համակարգ կներդրվի

Հասարակություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրայն քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ լրացումներ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:

Մասնավորապես ոլորտային բարեփոխումներ ապահովելու, 2022 թվականին նոր կնքվող և գործող  սպասարկման  պայմանագրերի շրջանակներում լրացուցիչ պահանջներ ներդնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝

  1. ներդնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Նշված ծրագիրը ներկայում ձեռք է բերել միջպետական և հանրապետական նշանակությունների ճանապարհների պահպանման պատասխանատուն:

Հաշվի առնելով, որ Ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թվականի ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում  է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023թ. հունվարի 1 -ից: Ընդ որում՝  ճանապարհների հսկողության համար նախատեսված բջջային հավելվածը ձեռք է բերվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման պատասխանատուի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի   նշված հավելվածը կիրառվելու է միայն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով գործելու է ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանի կիրառումը:

  1. նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար, մասնավորապես սահմանվում է, որ գրեյդեր կամ ձյունամաքրիչ մեքենաները և կոմբինացված ճանապարհային մեքենաները պետք է կահավորված լինեն «կահավորված գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS)» բառերը փոխարինել «կահավորված ձյունամաքչիչ սարքավարմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS):

Ավելացվում է կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ  պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է  1 միավոր տեխնիկա: Բացի այդ՝ սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով սահմանվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում: Միաժամանակ նախագծով առաջարկվում է ժամանակ տրամադրել ճանապարհաշինության բնագավառի սպասարման ծառայություններին տրանսպորտային պարկը թարմացնելու համար,  ուստի նախատեսվում է, որ   սպասարկման աշխատանքներում ներգրավված  կոմբինացված ճանապարհային մեքենաների տարիքին առնչվող դրույթն ուժի մեջ է մտնում 2013 թ. հունվարի 1-ից:

  1. հաշվի առնելով, որ ճանապարհների պահպանման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրել լրացուցիչ կահավորանքի միջոցներ, ուստի նախագծով սահմանվում է, որ կապալառու կազմակերպությունները պետք է պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրեն կահավորանքի լրացուցիչ միջոցներ, կատարեն գծանշում:
  1.   գործող իրավակարգավորման համաձայն՝ յուրաքանչյուր ճանապարհի պահպանումը, այդ թվում ճանապարհային կահավորանքի տեղադրումն իրականացնում է տվյալ ճանապարհը տնօրինողը: Թեպետ կարգավորումը բավականին հստակ է, սակայն գործնականում գլխավոր ճանապարհները երկրորդական ճանապարհների հետ հատումների վրա առաջանում են խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես՝ ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման ժամանակ, հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 շինարարական նորմի պահանջների համաձայն՝ գլխավոր ճանապարհների մուտքերը պետք է ունենան կոշտ ծածկ, հիմնանորոգվում են նաև գլխավոր ճանապարհների մուտքերի որոշ հատվածներ՝  տեղադրելով համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես  2.4 «Զիջեք ճանապարհ» ճանապարհային նշանը: Թեպետ հատումների վրա տեղադրված նշանների պահպանությունը հետագայում պետք է ապահովվեն երկրորդական ճանապարհների տնօրինողները, սակայն շատ են արձանագրվում  դեպքեր, երբ նշանները բացակայում են, ինչի հետևանքով վթարավտանգ իրավիճակներ են առաջանում գլխավոր ճանապարհների վրա: Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ հաշվի առնելով, որ հատումների վրա ճանապարհային նշանների բացակայությունն ուղղակիորեն ազդում է գլխավոր  ճանապարհների երթևեկության անվտանգության վրա, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները:

          2.Նախագծով հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես՝

            ա. Նախագծով հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում:

բ. Նախագծով առաջարկվում են խմբագրական բնույթի փոփոխություններ՝ Որոշման պահանջները պահպանման պայմանագրերի, գնումների օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Մասնավորապես՝ գնումների օրենսդրության համաձայն աշխատանքների կատարման արդյունքը ընդունում է գնումների պատասխանատու ստորաբաժանումը, ուստի կարգից հանվել են այն դրույթները համաձայն որի աշխատանքները ընդունում է ճանապարհների սպասարկման պատասխանատուն, որը իրականացնում է հսկողություն: Բացի այդ՝ կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ, կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին է վերապահվել  ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը, աշխատանքների դիմաց վճարումների կատարումը:

2022 թվականին վերը նշված  լրացուցիչ պահանջները ներդնելու և նշված պահանջներին համապատասխան ճանապարհների պահպանման մակարդակ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականին կնքվելիք ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերով, ինչպես նաև 2018-2019թթ. կնքված և ներկայում գործող պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ, միջինացումը պայմանավորված է նրանով, որ կախված ճանապարհի երթևեկելի մասի վիճակի ցուցանիշներից (փոսայնության տոկոս) պահպանման ծախսերը կարող են բարձրանալ կամ իջնել):  Իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար,  որի ընթացքում ՀՀ տարբեր տարածաշրջաններում տարբեր են բնակլիմայական պայմանները և միջինացումը կիրառելի չէ, առաջարկվում է  1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկել  տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված  արժեքների վրա կիրառելով  1.3 գործակիցը:

Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել