Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը․ «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ»:
Բաթում կատարած այցը միանշանակ չէր ընդունվել ո՛չ հայ հանրության մի ստվար հատվածի, ո՛չ էլ, հատկապես, ռուսական քաղաքական որոշակի շրջանակների կողմից: Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ: Բանն այն է, որ այցի «բաթումյան հատվածից» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:
Վրաստանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, պարզել հնարավոր չեղավ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Փաշինյանը:
Սա այն դեպքերից է, երբ նույնիսկ աղոտ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է, սակայն երևույթն ինքնին որոշակիորեն զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում