18-ամյա տղան կրակ է բացել Պերմի համալսարանի տարածքում, կան զոհեր
ՄիջազգայինՆախնական տվյալներով` 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը կրակ է բացել Պերմի պետական համալսարանի տարածքում։ Այս մասին հայտնում է Лентач-ը։
Զոհերի և վիրավորների մասին տվյալները տարբեր են: Պաշտոնապես կա 4 վիրավոր, սակայն տելեգրամյան 112 ալիքը հայտնում է, որ վիրավորվել է 5 մարդ:
РБК-ն հայտնում է, որ կրակ բացած անձին չեզոքացրել են, նա ոչ թե տրավմատիկ զենք է օգտագործել, այլ հրազեն։
Ոստիկանությունը հայտնում է, որ կան ինչպես զոհեր, այնպես էլ վիրավորներ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 10 վիրավորի մասին։
Լրացվող
11։33 Բեքմանսուրովը նշված համալսարանի ուսանող է։
11։38 Համալսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կրակ բացած անձը մահացել է։
Ավելին ՝ այստեղ