8 մարդ է սպանվել Պերմի համալսարանի տարածքում․ կրակոցներն արձակած անձը սպանվել է
ՄիջազգայինՊերմի համալսարանի տարածքում բացված կրակի զոհ է դարձել 8 անձ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ին փոխանցում են Քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով` 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը կրակ է բացել Պերմի պետական համալսարանի տարածքում։
Ոստիկանությունը հայտնում է, որ կան ինչպես զոհեր, այնպես էլ վիրավորներ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 19 վիրավորի մասին։
Համալսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կրակ բացած անձը մահացել է։ Նշվում է, որ Բեքմանսուրովը նշված համալսարանի ուսանողներից է։
Հարձակման պահին ուսանողների և դասախոսների մի մասը լսարաններում են փակվել, ոմանք փորձել են դուրս գալ շենքից՝ ցատկելով պատուհաններից:
18-ամյա մի տղա կրակ է բացել Պերմի համալսարանի տարածքում, կան զոհեր