Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը․ Եռաբլուրում կինը դիմեց Սասուն Միքայելյանին
TVԱնկախության 30-ամյակի առթիվ Եռաբլուր պանթեոն է եկել նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, մինչ նա զրուցում էր ԶԼՄ-ների հետ, նրան մոտեցավ զոհված զինծառայողների հարազատներից մեկը՝ անվանելով դավաճան և մեղադրելով Արցախը հանձնելու մեջ, ինչին ի պատասխան Միքայելյանը պատասխանեց.«Այ մեր, գնա գործիդ»: