Երևանում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին
ՀասարակությունՍեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։
Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը 45-ամյա Տ. Կ-ն է։ Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ նա աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։