Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը
ՀասարակությունԿոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։