Վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում իրենց դիրքերն են տեղակայում, մեծ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր
Հասարակությունarmlife.am-ը գրում է.
Ահա Վերին Շորժայի բնակիչների այն խոսքերի հաստատումը, որ վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված իրենց դիրքերը։
Ուժերի կենտրոնացումը տեղի է ունենում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի ապահովման տեսանկյունից։
Ուղիղ 7-10 օր առաջ այդ դիրքերում մեկ վրան կար, հիմա արդեն երկուսն են։ Նայեք, թե ինչ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր, և դա միայն այն հատվածն է, որը մենք կարողացանք տեսնել։ Երկու անգամ ավելացել է կազմը և սպառազինության քանակը։ Ամբողջ թափով պատրաստվում են ձմռանը։ Իսկ մենք պատրաստվու՞մ ենք ձմռանը:
Ավելին՝ այստեղ