Սեպտեմբերի 25-ին կդադարեցվի գազամատակարարումը
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: