Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել
ՄիջազգայինԻրաքի հյուսիսում ՝ Նինավա նահանգում գտնվող թուրքական բանակի ճամբարը ենթարկվել է հրթիռակոծության, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է իրաքյան «Շաֆաքը»։
«Մոսուելկան ճամբարը, որը գտնվում է Մոսուլի հյուսիսում, որտեղ տեղակայված է թուրքական բանակը, ենթարկվել է հրթիռակոծության: Ճամբարի մոտակայքում ընկել է հինգ հրթիռ, որոնցից երեքը պայթել են, մյուս երկուսը` ոչ », – ասել է աղբյուրը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին:
Շարունակությունը՝ այստեղ