Պատվաստվելուն կողմ եմ, աղանդավոր նախարար ունենալուն եմ դեմ․ Տեր Վրթանես
ՀասարակությունԲյուրականի հոգևոր սպասավոր տեր Վրթանես Բսղալյանը կողմ է կորոնավիրուսի դեմ պատվաստմանը։ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ պատվաստվել ու արդեն իսկ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափը։
«Դեմ եմ համավարակի այս ծանր շրջանում ոչ բժիշկ Առողջապահությսն նախարար ունենալուն։ Մեծամասամբ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների վճարած հարկերով աղանդավոր նախարար ունենալուն նույնպես դեմ եմ, որի ապաշնորհ կառավարման հետևանքով մինչև տարեվերջ պետպատվերով բուժումներ չեն լինելու»,- ասում է հոգևորոկանը։
Ըստ նրա՝ ոլորտին անտեղյակ և ապաշնորհ նախարարի անձով է պայմանավորված, որ հասարակության մեծ մասը հրաժարվում է պատվաստումներից։
Տեր Հոր կարծիքով՝ Հայաստանի նման գիտական ներուժ ունեցող երկիրը պետք է սեփական պատվաստանյութն արտադրի։
Սևակ Վարդումյան