Ադրբեջանը հերքում է Բաքվի Հեյդար Ալիևի պալատում հրդեհի մասին լուրերը
ՄիջազգայինԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է Բաքվի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիեւի պալատում բռնկված հրդեհի մասին տեղեկությունները:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ տելեգրամյան մի շարք ալիքներ հայտնել էին, որ պալատում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
«Շենքում հրդեհ կամ պայթյուն չի եղել: Պալատին կից շենքում կարճաժամկետ ծուխ է եղել, այն անհապաղ վերացվել է»,-ասել է Բաքվի Նասիմի շրջանի հրդեհային անվտանգության վարչությունը, որտեղ գտնվում է շենքը:
Շարունակությունը ՝ այստեղ