Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը․ ԱԱՏՄ
Հասարակություն1396 ստուգայց, 268 խախտում. Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը անցնող շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1396 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 268 խախտում։
«Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։
Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝
վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,
ունենալ ախտահանիչ նյութեր,
օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,
ախտահանել շփման մակերեսները և առարկաները։
Մանրամասները՝ այստեղ»։