Նիկոլը ՄԱԿ-ի ելույթում խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք էլի»․ Արծվիկ Մինասյան
TVԵթե Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթը լիներ Էրդողանի և Ալիևի ելույթներիրց առաջ` ինչ-որ տեղ գուցե հնարավոր լիներ հասկանալ, բայց երբ որ Էրդողանն ու Ալիևը հոխորտում են, Հայաստանին մեղադրում են այն ամենի մեջ, ինչ իրենք են արել հայ ժողովրդի հանդեպ, նման ելույթ ունենալը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատարստ չէ մեր ազգի արժանապատվությունը հավուր պատշաճի ներկայացնելու, այլև կեղծ խաղաղասիրական օրակարգը բերել է՝ զոհասեղանին դնելով մեր ողջ ժողովրդի ապագա անվտանգ կյանքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Նիկոլը ՄԱԿ-ի ելույթում խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք էլի»: Սա Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող վարքագիծ էր, դա այն ամբիոնն էր, որտեղ հստակ պետք է ներկայացվեր մեր պահանջը: Ի վերջո, տեղի է ունեցել մի ամբողջ սերնդի ոչնչացում, և չխոսել այդ մասին, չխոսել գերեվարվածների ազատ արձակվելու մասին, այլ դրա փոխարեն փաստել, որ Ադրբեջանում տեղի են ունենում միջազգային հանցագործություններ, շատ թույլ է, այդպես հնարավոր չէ առաջ մղել ազգային շահերը»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: