Աշխատավարձերի վճարումը և մի շարք այլ գործողություններ իրականացվելու են անկանխիկ եղանակով. ԿԲ նախագահ
Տնտեսություն«Անկանխիկ շրջանառության մեծացումը էականորեն մարդուն դարձնում է ավելի ընկալունակ թվային կառավարման, թվային բարեփոխումների նկատմամբ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմնական երեք անելիք ունենք այս ոլորտում. առաջինը պետք է լրջորեն խթանենք Հայաստանում ժամանակաից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը: Երկրորդը, պետք է էականորեն հեշտացնենք եւ հասանելի դարձնենք էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը, եւ երրորդը, պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսահամարի հետ: Եվ այս ամեը պետք է կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս ուղղություններով զարգացումը շատ կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ գումարներ, կնքել գործարքներ: Բջջային հեռախոսը հիմնականում պետք է դառնա մարդու նույնականացման գործիք՝ բացառությամբ որոշ դեպքերի, երբ դրա համար անհրաժեշտ կլինի միայն նույնականացման քարտ կամ անձնագիր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: