Սեյրանը ոտքից վիրավոր է եղել, խնդրել է ընկերներին՝ թողնել իրեն եւ հեռանալ. նրա մարմինը 9 ամիս անց են գտել
TVԵրեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է 44–օրյա պատերազմում զոհված 21–ամյա Սեյրան Բարսեղյանի անունով։
Սեյրանը բանակ էր զորակոչվել 2019թ.–ին, պատերազմի ժամանակ 1 տարի 3 ամսվա ծառայող էր։ Նա ոտքից վիրավորվել էր սեպտեմբերի 29–ին եւ գիտակցելով, որ այդ պահին իր հետ եղած զինվորները չեն կարող և իրեն տանել, և փրկվել, խնդրել է իրեն թողնել և հեռանալ։ 21–ամյա Սեյրան Բարսեղյանը 9 ամիս անհետ կորած է համարվել, հարազատները կարծել են, որ նա գերի է ընկել։ Հունիսին միայն ԴՆԹ պատասխանից ընտանիքն իմացել է, որ Սեյրանը մահացել է, նա արնաքամ էր եղել։