Մենք տարածաշրջանում սահմանային փոփոխություններ թույլ չենք տա․ Իրանցի գեներալ
ՄիջազգայինԻրանի համար անթույլատրելի են տարածաշրջանում սահմանային փոփոխությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին Ադրբեջանի հետ սահմանին «Խեյբարի նվաճողներ» զորավարժություններից առաջ։ «Իրանի համար ընդունելի չէ տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը։ Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն։ Եթե մի երկիր անկարող է պաշտպանել իր սահմանները, դա չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա ուժերի օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա»,֊ասել է Հեյդարին։ «Տարածաշրջանում բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում»,֊հավելել է Հեյդարին։