Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն, որից 2-ը՝ նախկինում կատարած
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ծանր վիրավորանքի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելու կամ հրապարակելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սպանության սպառնալիքի, ընտանեկան բռնության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պատմական և մշակութային հուշարձաններ վնասելու և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: