Թուրքիայի Զինուժը սկսել է նորագույն ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել
ՄիջազգայինԹուրքիայի Զինված ուժերը սկսել է ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել մարտական և ոչ մարտական վտանգավոր գործողությունների իրականացման համար: Այս մասին տեղեկացրել է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում անելով երկրի ազգային պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ ACROB IKA շարժական համալիրները հեռակառավարմամբ կարող են հետախուզական և դիտորդական գործողություններ կատարել՝ տարբեր խոչընդոտներ հաղթահարելով, այդ թվում՝ ջրային:
Նշվում է, որ այդ սպառազինման օգնությամբ թուրքական բանակի ցամաքային ստորաբաժանումներին կհաջողվի նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստները, քանի որ համալիրները թույլ են տալիս հետախուզություն իրականացնել հակառակորդի կրակի տակ գտնվող վտանգավոր գոտիներում: