Պուտինի հրամանով՝ Ռուսաստանում այսուհետ կնշվի հայրերի տոնը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է երկրի տոնացույցում հաստատել Հայրերի օրը: ՌԴ նախագահի հրամանագրով՝ տոնը նշվելու է հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը:
«Ընտանիքի ինստիտուտն ամրապնդելու և երեխաների դաստիարակության գործում հայրության նշանակությունը մեծացնելու համար ես որոշում եմ կայացնում տոնացույցում ավելացնել Հայրերի օրը և նշել այն հոկտեմբերի երրորդ կիրակի օրը», - ասվում է փաստաթղթում: