Ի՞նչ նպատակով է նախկին դեսպանը Հայաստանում. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Հարավկովկասյան տարածաշրջանում վերջին մի քանի ամիսների ընթացքում լուրջ աշխարհաքաղաքական զարագացումներ ու վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենում և, ենթադրաբար, հետագայում նաև ունենալու են ՀՀում ընթացող քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Բոլորս ականատես ենք դառնում մեծ խաղացողների տակտիկական փոփոխությունների։ Ահա այս ֆոնին ՀՀ-ում իր դիրքերն է վերանայում նաև ԱՄՆ-ը, որն, ըստ էության, ընթացիկ զարգացումներում դիտորդի կարգավիճակից փորձում է դուրս գալ։ Այս առումով ուշագրավ են նաև Հայաստան կատարվող այցելությունները:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ՀՀ-ում է գտնվում ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպաններից մեկը (մեր աղբյուրի փոխանցմամբ, խոսքը, կարծես, Մարի Յովանովիչի մասին է), որը բավական ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան առանցքային քաղաքական ուժերի ու առանձին գործիչների հետ։ Մենք տեղեկություն ունենք, որ դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև ընդդիմադիր ուժերի հետ, լսել նրանց մտահոգություններն ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ առկա կարծիքները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում