Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ
ՄիջազգայինՊակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Քվետայում, Սիբիում, Փիշինում և Բելուջստանի նահանգի այլ քաղաքներում: Իշխանությունները զբաղվում են տարերային աղետի պատճառած վնասի գնահատմամբ: Հաղորդվում է, որ քանդվել են նահանգի վարչական շենքեր:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածի մասին, տուժածների թիվը չէր ճշտվել:
Շարունակությունը՝ այստեղ