Իսլանդիա - Հայաստան․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիայի հավաքականին։
Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ Իսլանդիայի հաջողությունը գնահատվում է 2․10 գործակցով։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ ոքին՝ 3․30։
Հիշեցնենք, որ այս ընտրական փուլում Հայաստանի եւ Իսլանդիայի հավաքականներն արդեն հանդիպել են Երեւանում։ Մարտի 28-ին տեղի ունեցած առաջին խաղում Հայաստանի թիմը իսլանդացիներին հաղթել է 2։0 հաշվով Տիգրան Բարսեղյանի եւ Խորեն Բայրամյանի գոլերի շնորհիվ։
ԱԱ-2022․ ընտրական փուլ, 7-րդ տուր
J խումբ
Իսլանդիա - Հայաստան՝ 22։45 (Երեւանի ժամանակ)