Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել
ՀասարակությունԱրցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:
«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց նա:
Շարունակությունը՝ այստեղ