Վանաձորում թալանել են Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետի բնակարանը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փատով նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Լոռո մարզում տեղի ունեցածի փաստով:
Այդ օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 48-ամյա Նունիկ Ասրյանը և հայտնել, որ հոկտեմբերի 5-ի ժամը 08:50-ից մինչև հոկտեմբերի 7-ի Ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք մտել են 3-րդ հարկում գտնվող իր բնակարան և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակից հափշտակել են խոշոր չափի գումար:
Ն. Ասրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրենից հափշտակել են մոտ 4 հազար ԱՄՆ դոլար, 106 հազար ՌԴ ռուբլի, 50 եվրո և մոտ 150 հազար ՀՀ դրամ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ասրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ: