Անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ
ՄիջազգայինԱնհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ Կիևի արվարձանում, ինչի հետևանքով 27-ամյա տղամարդ է ոտքից վիրավորվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրությանը:
«Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիևի մարզի ոստիկանները պարզում են կատարվածի հանգամանքները: Նշվում է, որ անհայտ տղամարդը կոմուֆլյաժով է եղել:
Հայտնի է, որ միջադեպի պահին 27-ամյա երիտասարդի կողքին է եղել նաև կինը երեխայի հետ: Կրակոցները հնչել են, երբ ամուսիններն իրենց դստեր հետ մեքենան նստելիս են եղել: Կատարվածի առնչությամբ քրգործ է հարուցվել՝ խուլիգանության մասին հոդվածով: