Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


«Թեկուզ ժամանակավոր, բայց կրկին ծանոթ, բարեկամ, խնամի սկզբունքով». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի մի շարք քաղաքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, որոնց ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետների ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել, իսկ գործողների լիազորությունները դադարեցվել են: Որոշման հիմքում 2021 թ. հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն են:

Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասցրել խորությամբ ուսումնասիրել օրենսդրական փոփոխությունն ու դրանից բխող խնդիրները, բայց նշում է, որ այս ամենը տեղավորվում է իշխանության քաղաքականության ու անփոփոխ բնույթի մեջ: «Այս իշխանությունն իրեն թույլ է տալիս այն, ինչն, իր կարծիքով, այդ պահին ճիշտ է: Նույն ժամանակավոր պաշտոնակատարներին նշանակելու իմաստով նախ ապահովագրվելու միտում կա: Մասնավորապես, որ ընտրությունների օրն իրենց թեկնածուներն այդ տարածքներում իրենց ավելի հանգիստ զգան: Եվ անդրադառնանք նաև այն հանգամանքին, թե ում են վստահում այդ ժամանակավոր պաշտոնները:

Այստեղ նույն սկզբունքն է՝ իրենց թիմին շատ վստահելի մարդկանց: Այսինքն, թեկուզ ժամանակավորապես, բայց կրկին առաջնորդվում են ծանոթ, բարեկամ, խնամի, փեսա, աներձագ, սանիկ, քավոր սկզբունքով: Մենք գործ ունենք մի թիմի, մի իշխանության հետ, որի ներկայացուցիչները շատ հստակ շեղվում են, իրենց իսկ խոսքերով ասված, մերիտոկրատիայի տրամաբանությունից»,-ասաց նա:

Նրա խոսքով, իշխանությունը ՏԻՄ մարմիններում ևս ուզում է տեսնել վստահելի մարդկանց, որոնք, Բ. Մկրտչյանի դիտարկմամբ, կրկին դուրս են մերիտոկրատիայի տրամաբանությունից. «Անգամ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվողները արժանավոր չեն: Արժանավոր բառն առհասարակ աղերս չունի այն մոտեցման հետ, ինչն իրականացնում է ՀՀ թեկուզև 53 տոկոս վստահության քվե ստացած իշխանությունը՝ իշխանության գլխավոր կառավարչի անմիջական ցուցումով»:

Նա շեշտեց, որ թեպետ այս իշխանությունը նախորդներին մեղադրում էր համայնքների խոշորացման քաղաքականության մեջ, հիմա ինքն է գնում այդ ուղղությամբ: «Խոշորացման պարագայում ավելի հեշտ կառավարելի են լինում ՏԻՄ-երը: Որպես իշխանություն՝ իրենք կցանկանան իրենց ապահովագրել նաև անձերի առումով, որ ինչքան հնարավոր է՝ այդ անձերն իրենց լավ ծառայեն: Եվ վստահ եմ՝ իրենց լավ կծառայեն, և իշխանություններն ամեն ինչ կանեն, որ այդպես լինի: Բայց խնդիրն այլ է»,- ասաց նա՝ շեշտելով, որ կան կարևոր հարցեր, որոնք չեն հուզում հասարակության մեծամասնությանը:

«Էլի եմ նշել, որ 2018 թ. «թավշյա հեղափոխությունն» իրականում աշխարհաքաղաքական պրոյեկտ էր՝ աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ անելու նպատակով: Որևէ ողջամիտ մարդ չի կարող վիճարկել, որ տեղի ունեցած պատերազմը, այս պահին ընթացող զանազան բանակցությունները պատահականություններ են: Սյունիքում ՏԻՄ մարմինները փորձեցին կանխել սպառնալիքները՝ իրենց ակցիաներով ու դիրքորոշումներով, որ ՀՀ իշխանությունները ավելի զգոն լինեին ու ոչ հայանպաստ լուծումների չգնային: Բայց այսօր ցավալի իրավիճակ է մեր երկրում: Այս պարագայում եթե այս պահին իշխանությունը որևէ տարածքում անգամ թուրք պաշտոնյայի նշանակի ու ասի՝ չնայած թուրք է, բայց պետք է նպաստի մեր հետագա զարգացմանը, հասարակությունը դա նորմալ ու առանց ընդվզման է ընդունելու: Խնդիրը սա է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արժանավորների իշխանություն ստեղծելու չափանիշը չունենք, ու հասարակության մեծամասնությունը պատրաստ է համակերպվել ցանկացած իրավիճակի հետ:

«Կառավարումը պատասխանատու ոլորտ է:Անկախ նրանից՝ այս իշխանություններն ու իրենց ներկայացուցիչները կհայտնվեն ՏԻՄերում, կլինեն բարձր, միջին օղակներում, թե ԱԺ-ում, մեզ լավ օրեր չեն սպասվում: Եթե մենք, որպես հասարակություն, կրթության արժեքը լավ չենք հասկանում ու հասարակությանն առողջացնելու, նաև ազգային, բարոյական հատկանիշներով իշխանություն ունենալու շուրջ չենք կարողանում համախմբվել ու իշխանություն վերցնել, միշտ փակ շղթայում ենք հայտնվելու»,-հավելեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին