Թուրքիան նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում
ՄիջազգայինԹուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել թուրքական զինված ուժերի հնարավոր ռազմական նոր գործողությունը Սիրիայի քրդերի դեմ: Այս մասին հայտում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ արտգործնախարարը ակնարկել էին նշյալ ռազմագործողության մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռազմական գործողությունները քրդերի դեմ իրականացվելու են Մանբիչ, Թել Թեմիր, Այն Իսա և Թել Ռըֆաթ շրջանների ուղղությամբ:
«Turkiye» պարբերականը հարցազրույց է անցկացրել Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների հրամանատարների հետ, որոնց անունները չեն հրապարակվում: Ինչպես հայտնի է, Սիրիայի «Ազատ բանակը» համարվում է թուրքերի դաշնակիցը և Անկարան մեկ անգամ չէ, որ նրանց միջոցով կամ օգնությամբ Սիրիայի քրդերի դեմ ռազմական օպերացիաներ է իրականացրել:
Նշվում է, որ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են ռազմագործողությունը սկսելու համար: Հիմա տեղի զինյալները սպասում են թուրքերի հրամանին:
Ավելի վաղ թուրք պահեստազորային գեներալ Նայիմ Բաբուրօղլուն ասել էր, որ առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թույլտվության Թուրքիան չի կարողանա լիարժեք գործողություն իրականացնել քրդերի դեմ, քանի որ այդ տարածքի օդային սահմանը գտնվում է երկու գերտերությունների վերահսկողության տակ: