Բեյրութում հավաքված ցուցարարների դեմ կրակոցներ են արձակվել. բանակը զրահատեխնիկա է մոտեցնում դեպքի վայրին (տեսանյութ)
ՄիջազգայինՓոխհրաձգություն է տեղի ունեցել Բեյրութի Թայունի թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս ութը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան շիա կուսկացությունների կողմնակիցները ցույց են իրականացրել՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին: Կրակոցներն ուղղված են եղել ցուցարարների դեմ:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ժողովրդին հանգստության կոչ է արել, ինչպես նաև երկրի Անվտանգության կենտրոնական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
Հաղորդվում է նաև, որ Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված մի քանի զրահափոխադրիչներ է ուղարկել հրաձգության վայր: Բանակայինները հերթապահում են փողոցներում՝ փորձելով գտնել կրակոցների հեղինակներին:
Ավելին՝ այստեղ