ԱԻՆ-ը տեղեկացնում է. գրանցվել է 9 մահ
ՀասարակությունՀոկտեմբերի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 67 հրդեհի, 2 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 7 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:
Շարունակությունը՝ այստեղ