Մոսկվայում նոր սահմանափակումներ են ընդունվել՝ «Քովիդ-19»-ի պատճառով
ՄիջազգայինՄոսկվայում կորոնավիրուսի տարածման պատճառով հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային կլինեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Իրավիճակը Մոսկվայում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով: Առաջիկա օրերին կհասնենք հիվանդացության պատմական բարձր ցուցանիշների»,- ասվում է քաղաքապետի կայքում:
Հաղորդվում է, որ դադարեցվում է առևտրի և ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ դեղատների, մթերքի և առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութների: Միևնույն ժամանակ առաքման ծառայությունը չի սահմանափակվում: Ռեստորաններն ու սրճարանները ևս կարող են առաքմամբ աշխատել:
Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդ կհայտարարվի: Նախադպրոցական և այլ խմբակների աշխատանքը դադարեցվում է:
Ավելին այստեղ