Էրդողանը սիրիական բանակին սպառնացել է ծանր զինատեսակներով
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը, անհրաժեշտության դեպքում, Իդլիբում ծանր զինատեսակներ կիրականացնեն սիրիական բանակի դեմ:
«Մեր տարածաշրջանում գործողությունները շարունակվում են շատ զգայուն կետերում: Մենք ոչ մի կերպ չենք նահանջելու: Մենք շարունակում ենք գործընթացը Սիրիայում: Ես չգիտեմ, թե ինչ քայլեր կձեռնարկի սիրիական ռեժիմը, բայց Իդլիբում մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Մենք կպատասխանենք մեր ամբողջ ուժով: Մենք իրավիճակը չենք թողնի ինքնահոսի, - ասել է Էրդողանը օդանավում գտնվող թուրք լրագրողներին աֆրիկյան երկրներ ուղևորությունից վերադարձի ժամանակ: Նրան մեջբերում է Haberturk հեռուստաալիքը: