Մահացել է Տիգրան Կարապետյանը
ՀասարակությունԵրևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է «ԱԼՄ հոլդինգ»-ի հիմնադիր Տիգրան Կարապետյանը:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով և վերջին շաբաթվա ընթացքում միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին։