Նոր խիստ սահմանափակումներ՝ նոյեմբերի 8-ից
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-ից արգելվում է ժամը 23:00-ից հետո ռեստորանների և կինոթատրոնների աշխատանքը.
Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-ից գիշերային ժամերին ժամանակավոր արգելք կգործի հասարակական սննդի օբյեկտների, կրկեսների, կինոթատրոնների աշխատանքի վրա։ Կորոնավիրուսի տարածմանը հակազդելու լրացուցիչ սահմանափակումների մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Նոյեմբերի 8-ից գործելու են հետևյալ սահմանափակումները. հասարակական սննդի հաստատություններին, կրկեսներին, համերգասրահներին և ֆիլմերի հանրային ցուցադրություն իրականացնող կազմակերպություններին, կատարողական արվեստի այլ կազմակերպություններին, զվարճանքի և ժամանցի օբյեկտներին, ակվապարկերին, կենդանաբանական այգիներին, սահադաշտերին և ատրակցիոններին թույլատրվում է աշխատել միայն մինչև ժամը 23:00-ն: Այդ կազմակերպությունների գիշերային ժամերին աշխատանքն արգելված է»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Քաղաքը նաև արգելում է գիշերային մշակութային և սպորտային միջոցառումները։
Ավելին՝ այստեղ