Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը
TVԵրեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։
Անցած նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Ի նշան բողոքի՝ Արմեն Գեւորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը լքեց նիստերի դահլիճը, որից հետո դատավորը ստիպված եղավ հետաձգել նիստը։
Նախորդ մի քանի նիստեր չեն կայացել։