Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Ինչո՞ւ է այս շամպայնն ամենաթանկերից մեկն աշխարհում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր կան մեծ քանակությամբ տարատեսակ ալկոհոլային խմիչքներ՝ յուրաքանչյուրի համար ըստ ճաշակի և գույնի: Բայց կան հատուկ տեսակներ, որոնք հասանելի չեն բոլորին: Մասնավորաբար, գինու արդյունաբերության մեջ հայտնվել է աշխարհահռչակ «հեղուկ ոսկին»: Այն հարյուր տոկոսով արդարացնում է իր անունը:

«Crystal Louis Roederer» շամպայնը ունի ոսկու գույն,իսկ գինը այնքան բարձր է, որ հասանելի է միայն գինու իսկական կոլեկցիոներներին կամ հարուստ մարդկանց: Այս ըմպելիքն ինչպես Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երկրորդի, այնպես էլ հայտնի Քվենտին Տարանտինոյի սիրելի ըմպելիքներից մեկն է: Շամպայնը աշխարհում ամենատարածված գինիներից մեկն է, չնայած այդ ըմպելիքի ոչ բոլոր տեսակները կարելի է այդպես կոչել: Իրականում շամպայն կարող է անվանվել միայն չոր գինին Ֆրանսիայի Շամպայն նահանգից: Այնտեղ այն արտադրվում է կրկնակի խմորման եզակի տեխնոլոգիայի միջոցով, իսկ արտադրության համար օգտագործվում է խաղողի երեք տեսակ: Այլ տեխնոլոգիայի օգտագործմամբ խմիչքները կարելի է անվանել միայն փրփրուն գինի:

Crystal-ը իսկական շամպայն է և համապատասխանում է բոլոր այդ պահանջներին: Իսկ հիմա՝ ավելի մանրամասն Crystal շամպայնի պատմության մասին: Այն սկիզբ է առել 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին: Հենց այդ ժամանակ է հիմնադրվել Լուի Ռոդերերի շամպայնի տունը, որի անունով էլ այն կոչվել է: Նրա նկուղների գինիները մեծ պահանջարկ են ունեցել, և նույնիսկ դրանցից մեկը՝ բրյուտի շիշը, 1876 թվականին հայտնվել է Ռուսաստանի մեծ կայսր Ալեքսանդր Երկրորդի սեղանին: Սա շրջադարձային պահ է դարձել ինչպես Լուի Ռոդերերի կյանքում, այնպես էլ նրա գինեգործության զարգացման պատմության մեջ, քանի որ նոր շամպայնը շատ է դուր եկել ցարին, և նա հրամայել է այդ ժամանակից ի վեր իր սեղանին գինիներ մատուցել բացառապես Լուի Ռոդերերից: Բոլոր պալատականները հետևել են Ալեքսանդր Երկրորդին, ինչը բերել է այդ խմիչքի անհավանական ժողովրդականության:

Այդ ժամանակ Լուի Ռոդերերից գինիներ ունենալը դարձել է նրբագեղության և ոճի մարմնացում: Բացի այդ, ցարը հրամայել է իր նախընտրած շամպայնը շշալցնել միայն բյուրեղապակյա անոթների մեջ: Այդ ժամանակից ի վեր հայտնվել է այդ ըմպելիքի հայտնի անունը՝ «Crystal Louis Roderer», և պիտակի վրա հայտնվել է զինանշանը: Այս ժողովրդականությունն ու հաջողությունն առանց պատճառի չեն եղել, քանի որ շամպայն պատրաստելու նույնիսկ դասական բաղադրատոմսն է բարելավվել: Որպես հումք օգտագործվել են միայն Շամպայնի խաղողի այգիներում աճեցված Premier Cru կամ Grand Cru դասի Շարդոն և Պինո նուար տեսակի խաղողներ:

Անգամ կահավորել է առանձնահատուկ բերքի գինիների հատուկ նկուղ, որը տեղակայված է Ռեյմսում: Գինու համար պարտադիր հնեցման ժամանակահատվածը նույնպես ավելացել է և դարձել 6,5 տարի: Դա այդ շամպայնին զարմանալի համ է հաղորդում: Բացի այդ, ցիտրուսների, խնձորի և նուշի «նոտաներն» ու ըմպելիքի ծաղկային-մեղրային բույրը դարձել են այդ շամպայնի ամենահաճելի հատկություններից մեկը: 20-րդ դարի սկզբին արտադրվող բյուրեղապակյա շամպայնի մեծ մասը վաճառվել է կայսերական արքունիքին, և «Լուի Ռոդերեր» տունը դարձել է ռուսական գահի գինիների պաշտոնական մատակարարը:

Իր եզակի տեխնոլոգիաների, ինչպես նաև տասնամյակների ընթացքում ամենաբարձր որակի շնորհիվ Crystal Louis Roederer շամպայնը այսօր կարող է վստահորեն կրել աշխարհի լավագույն գինիներից մեկի կոչումը: Այդ ըմպելիքի տարեկան վաճառքը կազմում է ոչ ավելի, քան 2,5 միլիոն շիշ, ինչը համեմատաբար փոքր ցուցանիշ է: Սա ապրանքանիշի սեփականատերերի կողմից կանխամտածված քայլ է և նպատակաուղղված է պահպանել գինու որակի պահանջվող մակարդակը: Միայն թե շշերն արդեն ոչ թե բյուրեղապակուց են, այլ ապակուց: Հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն բազմիցս խոսել է այն մասին, որ մինչ Crystal-ի բույրը ճաշակելը չի սիրել շամպայն: Իսկ Պոլ Վերխովենի նկարում այդ գինին կոչվում է «սուրբ ջուր»:

2011 թվականից Լուի Ռոդերերի տնից Ռուսաստան առաքումները դադարեցվել են: Դա տեղի է ունեցել դատական գործի հետ կապված, որի հայցվորը եղել է «Սոյուզպլոդոիմպորտ» ընկերությունը: Պատճառն եղել է այն, որ շամպայնի Crystal անվանումը նման է ռուսական արտադրության «Կրիստալ» օղուն: Դատարանը բավարարել է հայցը: Բայց այս ամենը, ամենայն հավանականությամբ, չի կանգնեցնի Crystal շամպայնի իսկական գիտակներին, որոնք կարող են իրենց թույլ տալ 1000 եվրոյով մեկ շիշ «հեղուկ ոսկի» գնել և վայելել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր