Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»
ՀասարակությունՆոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», ինչի մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը:
Նշվում է, որ եթե օրինագիծն անցնի այս փուլը, ապա Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: