Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինները
ՄիջազգայինՌուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Իրկուտսկի մարզային դատաբժշկական բյուրոյից հաստատել են, որ հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինների մնացորդները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բելառուսական «Գրոդնոավիա» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր նոյեմբերի 3-ին Իրկուտսկում վայրէջք կատարելուն պատրաստվելիս: Փրկարարները հայտնաբերել են օդանավի կործանման վայրն ու որոնողական աշխատանքներ սկսել: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել էր: Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը՝ Բելառուսի, 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:
Շարունակությունը՝ այստեղ