ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՌուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ անցել են նոր 40 տեղանոց մանկապարտեզի տեղակայման սոցիալական հարցի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի նախատեսված Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Նախօրեին խաղաղապահ զորակազմի ընդունարան դիմում է ստացվել Կիչան համայնքի ղեկավարությունից երկու բնակավայրի համար պանկապարտեզ ստեղծելու մասին: Համակարգող խորհրդի հետ համատեղ խողաղապահ ուժերը, տեղի վարչակազմերի ղեկավարները ժամանել են համայնք, որտեղ վարչակազմը տարածք է տրամադրել մանկապարտեզի կառուցման համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի արագ արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Նշվում է, որ տեղի կարիքավոր ընտանիքների համար մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Անձնակազմի անդամներն աշխատանքի կընդունվեն մրցույթի հիման վրա:
Շարունակությունը՝ այստեղ