Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ» Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ» Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան «Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ» Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»


Մեծն «ժողովրդավարը». ժողովրդավարության փլուզումն ու վախճանը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինքս խորապես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ խելագար է, ո՛չ էլ միամիտ, թեպետ բրիտանացի գրող Վիրջինիա Վուլֆը կարծում է, որ «ծայրահեղ բոլոր զգացմունքները կապված են խելագարության հետ»:

Փաշինյանը շատ ավելի խելոք է, խորամանկ, բազմաշնորհ, քան շատերը կարծում են: Բայց միայն ի չարս: Նա, հավանաբար, մանրամասն ու խորությամբ ուսումնասիրել է փիլիսոփաների, քաղաքական գործիչների ու քաղաքագետների, հեղափոխականների, ամբոխավարների, արկածախնդիրների, աճպարարների ու բռնապետների ուսմունքներն ու գործելաոճը և շատ լավ տիրապետում է աճպարարության, զանգվածներին մանիպուլացնելու, խաբելու, բանսարկության, «կրուտիտների», ամեն ինչ ուրիշների, մասնավորաբար «նախկինների» վրա բարդելու և ջրից չոր դուրս գալու մեթոդներին, ժողովրդի թուլություններն օգտագործելու, նրան մոլորեցնելու ու հիպնոսացնելու, նրան ամբոխ դարձնելու հնարքներին ու «արվեստին»:

Գիտի, որ ցանկացած քաղաքական գործիչ նաև մի քիչ ավանտյուրիստ պետք է լինի, գիտի, որ, ինչպես Էմանուել Կանտն է ասել, «համեստությունը լավ բան է, սակայն լկտի պնդերեսությունը թանկարժեք ու անգնահատելի հատկություն է քաղաքական կարիերա անելու համար»։ Ն ա՝ մեծն «ժողովրդավար» Նիկոլը, շատ լավ գիտի, որ ժողովրդավարությունը միֆ է, պատրանք, իշխանության գալու գործիք ու միջոց, որ իրականում չկա ժողովրդավարություն, որ ավելի հեշտ է զանգվածներին ծառայեցնել իր շահերին, քան անհատներին, իսկ ժողովուրդն էլ իրենց իշխանության համար ընդամենը միանգամյա օգտագործման ընտրազանգված է, քանի որ ժողովրդին ընտրությունից ընտրություն են միայն հիշում: «Մարդկությանը սպառնում է երեք իրական սպառնալիք՝ գիտնականների նյութապաշտությունը, քահանաների տգիտությունը և ժողովրդավարության քաոսը»,- ասել է հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս և միստիկ Պյութագորասը: Իսկ բրիտանացի արձակագիր, դրամատուրգ, գրականության Նոբել յան մրցանակակիր, հասարակական գործիչ Ջորջ Բեռնար Շոուն էլ գտնում էր, որ «բյուրոկրատիան բաղկացած է չինովնիկներից, ազնվականությունը ՝ կուռքերից, իսկ ժողովրդավարությունը՝ կռապաշտներից»:

Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «ժողովրդավարության մեջ վանում է երեք բան՝ անողնաշարությունը, կոլեկտիվ անպատասխանատվության սովորությունը և համընդհանուր երջանկության կեղծ միֆը»: Եվ մինչ այս իշխանություններն իրենք իրենց ժողովրդավարության հիմնադիրներից են համարում, Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները, ելնելով բացառապես այն հանգամանքից, որ Նիկոլն իրենց ձեռնտու է, ասում են, թե «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է», ժողովրդավարությունն իրականում իր հոգեվարքն ու փլուզումն է ավետում: Նիկոլն, ըստ երևույթին, առաջնորդվում է նաև XX դարի գերմանացի գիտնական և հրապարակախոս Վիլհելմ Շվեբելի այն փիլիսոփայությամբ, թե «ով կարողանում է շահարկել դժգոհների կարծիքը, որոշում է մարդկության ճակատագիրը», և դա բավականին հաջողությամբ իրականացնում է կյանքում:

Պատահական չէ, որ թեպետ քայլարած հեղափոխականները իշխանության եկան սիրո, ժողովրդավարության, համերաշխության ու հանդուրժողականության, հպարտության ու արժանապատվության կարգախոսներով, երեք միլիոն վարչապետ ունենալու, սահմանադրական բարեփոխումների, նախորդների թալանը հետ բերելու ու ժողովրդին բաժանելու, օրենքի դիկտատուրայի, հաղթանակի խոստումներով, իրականում ունեցանք ատելության, անիշխանության ու քաոսի, անհամերաշխության ու անհանդուրժողականության մթնոլորտ, պարտություն, կորսված հայրենիք, խեղաթյուրված արժեհամակարգ և նվաստացված ու բարոյազրկված ժողովուրդ: Նիկոլը գիտի, որ ժողովրդավարությունը «ժողովուրդ» ականջահաճո արմատը պարունակող մի «կախարդական» կուտ-տերմին է, որի կարիքը մարդիկ մշտապես ունեն: Հովհաննես Թումանյանը 1907 թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում…

Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»: Նիկոլը, կարծում եմ, խորությամբ ուսումնասիրել և սերտել է մեծն ավանտյուրիստ, ամբոխավար, բռնապետ Ադոլֆ Հիտլերի դասերը, որն ասում էր. «Ամբոխի մեջ բնազդն ամեն ինչից վեր է, և դրանից է գալիս հավատը: Երկրի վրա յուրաքանչյուր մեծ շարժում իր աճի համար պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին: Եթե ցանկանում եք շահել զանգվածների սերը, ասեք նրանց ամենաանհեթեթ և անտակտ բաները: Ես եկել եմ այս աշխարհ ոչ թե մարդկանց ավելի լավը դարձնելու, այլ նրանց թույլ կողմերը շահարկելու համար: Որքան հրեշավոր ստեք, սուտը բավականաչափ երկար, բավականաչափ բարձր և բավական հաճախ ասեք, այնքան արագ քեզ կհավատան մարդիկ, որ մտավորականությունը հասարակության տականքն է, որ ոչ մեկին չսիրելը ամենամեծ պարգևն է, ինչը քեզ դարձնում է անպարտելի, քանի որ ոչ մեկին չսիրելով ՝ դու ազատված ես ամենասարսափելի ցավից: Եթե ինձ վիճակված է մահանալ, ապա թող գերմանացի ժողովուրդն էլ մեռնի, որովհետև նրանք ինձ արժանի չէին»:

Շատ բնորոշ է, համաձայն չե՞ք... Նիկոլը, հավանաբար, ինչ-որ տեղից լսել է կամ կարդացել նաև բրիտանացի փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելի խոսքերը, որը գտնում էր, որ «ժողովրդավարական երկրում հիմարներն իրավունք ունեն քվեարկելու, իսկ բռնապետության ժամանակ՝ ղեկավարելու»: Իսկ իշխանությունների կարծիքով, ժողովրդավարությունն այն է, երբ երկիրը պարտության տարածներին ու աղետի հասցրածներին մեծարում են, արժանացնում են փառքի ու նորից վստահության քվե են տալիս: Իրականում ժողովրդավարությունը ամենևին էլ բոլ շևիզմը չէ. ցածր խավերի, դժգոհների, փողոցից եկածների և ամբոխի իշխանությունը չէ, ժողովրդավարությունն այն է, երբ ամեն մարդ իր տեղում է ու իր գործն է անում, երբ երկրի ընտրանին, այսինքն՝ որակյալ փոքրամասնությունն է ղեկավարում: Ինչպես հույն նշանավոր փիլիսոփա Պլատոնը կասեր, «պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորները՝ աշխատում, իսկ ստրուկները մնում են ստրուկ»: Հավելենք՝ իսկ փողոցից եկած զանգվածը մարդկանց մեծ բազմություն է՝ առանց հատուկ արժանիքների: Զանգվածը միջին սովորական մարդ է, նա դժգոհ է և փոքրոգի, չկայացած, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, նա չունի լայն մտահորիզոն, գիտելիքների բավարար պաշար:

Նա չի կարող բարձր արժեքներ դավանել, առաջադիմական մտքեր գեներացնել և հասարակության ու երկրի արդյունավետ կառավարում, զարգացում և առաջընթաց ապահովել: Ավելին, նա իր հետևից, որպես կանոն, բերում է ատելության ու չարության կառավարություն և կարող է իր ճանապարհին ոչնչացնել ամեն մի լավն ու գեղեցիկը, գլխատել ազգի ընտրանուն, ինչին և ականատես ենք լինում: «Փոքրամասնությունը յուրահատուկ որակներով օժտված անձանց հավաքածու է, զանգվածը ոչնչով չի առանձնանում: Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը և օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող և փիլիսոփա Խոսե Օրտեգա և Գասետը:

Նա՝ մեծն «ժողովրդավարը», երևի թե, շատ լավ տեղյակ է Նիկոլո Մաքիավելիի այն կարծիքին, թե «մարդը կարող է վրեժ լուծել փոքր չարիքի համար, բայց չի կարող վրեժ լուծել մեծի համար...», ավելին՝ վստահ է, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, որ շատ շուտ մոռանում է կատարված հանցանքներն ու ներում դրանք: Գերտերությունների համար ժողովրդավարությունը մրցակիցներին և թույլ ու փոքր պետություններին քայքայելու ու հնազանդեցնելու միջոց է պարզապես, ինչի վառ օրինակ է արևմուտքի միջամտությամբ գորբաչովյան վերակառուցման ու դեմոկրատիայի միջոցով ԽՍՀՄ փլուզումը, Մերձավոր Արևել քի երկրների, Հարավսլավիայի, Աֆղանստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ուկրաինայի քայքայումը և այլն: Ժողովրդավարության հիմքում նախ և առաջ ընկած են ազատ և արդար ընտրությունները՝ քվեարկությունը: Իսկ ընտրություններում հաղթում են ոչ թե առաջադիմական գաղափարներն ու ծրագրերը, այլ քանակը՝ դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն ու չարությունը՝ որակյալ փոքրամասնության նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, կարծում եմ, ընտրական այս համակարգը սպառել է իրեն: Ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե Ազգային ժողով ձևավորվում է մի քանի կուսակցապետերի քմահաճույքով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների դերը հասցված է նվազագույնի: Պ ատահական չէ, որ մեր նախնիները համայնքի ղեկավարին /քյոխվա/ ընտրում էին ոչ թե համայնքի, այլ գյուղի ավագների՝ հեղինակություն վայելող մարդկանց կողմից: «Քվեարկությունը հիմար ձևանալու և իր հայրենիքը կործանելու ազատ քաղաքացու իրավունքի իրացումն է»,- ասել է ամերիկացի գրող, հումորային պատմվածքների հեղինակ, լրագրող Ամբրոզ Բիրսը:

Իսկ ամերիկացի ձեռնարկատեր, 1985 թվականին Forbes ամսագրի կողմից աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Սեմ Ուոլթոնն էլ գտնում էր, որ «փողն ու հիմարությունը տալիս են ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունները»: «Ժողովրդավարությունը դժոխքում է, իսկ դրախտում՝ թագավորությունը»,- ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու նահապետ վարդապետ, քարոզիչ, հոգևոր գրող, հասարակական գործիչ Հովհաննես Կրոնշտադցին: Իսկ մարդկությունը հասարակության կառավարման նոր՝ առավել արդյունավետ ձևեր ու մեթոդներ պետք է փնտրի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանԱշխարհի ամենագաղտնաշատ կառույցներից մեկը՝ Սթոունհենջ. «Փաստ»Փաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, ազատագրվել է Դադիվանքը. «Փաստ»MPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»