Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
ՀասարակությունՆոյեմբերի 8-ին, ժամը 09.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երվանդ Հովհաննիսյանը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 1,8-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա Երվանդ Հովհաննիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ավելին այստեղ