Կորոնավիրուսի դելտա-շտամը կարող է խույս տալ հակամարմիններից. վարակաբան
ՀասարակությունCOVID-19-ի դելտա-շտամը կարող Է խույս տալ չեզոքացնող հակամարմիններից, ինչը կարող Է հիվանդության ավելի ծանր ընթացք առաջացնել: Այդ մասին հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը:
Նա նշել Է, որ դելտա-շտամն իր հատկություններով զգալիորեն տարբերվում Է բազային շտամից, որից սկսվել Է համավարակը:
«Այն ունի նաեւ մարդուց մարդուն ավելի արագ փոխանցվելու հատկություններ, եւ կարող Է խույս տալ պատվաստանյութի ու ավելի վաղ տարած հիվանդության հետեւանքով առաջացած հակամարմինների չեզոքացնող ներգործությունից. այն օժտված Է ավելի մեծ ախտածին հատկությամբ, այսինքն՝ կարող Է առաջացնել հիվանդության ավելի ծանր դեպք՝ ոչ բարենպաստ ելքի մեծ հավանականությամբ»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով «Մոլեկուլյար ախտորոշում-2021» միջազգային գիտա-գործնական 10-րդ խորհրդաժողովի լիագումար նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: