Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին

«Այս հավաքականն ի վիճակի է պայքարել լուրջ նվաճումների համար. հաղթողին երկրպագելը շատ հեշտ է, պետք է պարտվելիս էլ կանգնել հավաքականի կողքին»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ: Ի՞նչ սպասել այս հանդիպումներից, ի՞նչ տվեց հավաքականին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, և ինչո՞ւ են մեր հասարակության մեջ գերիշխող պարտվողական տրամադրությունները, հիասթափությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի հետ:

2020 թ.-ի փետրվարին Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի երեք թեկնածուներից մեկն էր: «Անձամբ ինձ և ֆուտբոլային հանրույթի համար ընդունելի թեկնածուն Կապառոսն էր՝ հաշվի առնելով նրա փորձն ու անցած ճանապարհը: Նրա նշանակումից հետո սկսվեց համաճարակը, ընկերական հանդիպումները չկայացան, և մարզիչն իր աշխատանքը 2020 թ.-ի սեպտեմբերից սկսեց Ազգերի լիգայում: Այդ ժամանակ բավականին շատ նորեկներ հրավիրվեցին հավաքական: Հաշվի առնելով բոլոր դժվարությունները՝ համավարակը, հետո արդեն պատերազմը, բավականին լավ արդյունքներ ունեցանք, վերջին երկու խաղում կազմերի 70 տոկոսը վարակված էր կորոնավիրուսով, երկրորդ, անգամ երրորդ կազմով կարողացանք Ազգերի լիգայի մեր խմբում հաղթել, ինչը չլսված, չտեսնված ցուցանիշ էր հայկական ֆուտբոլի համար: Բարձրացանք B դիվիզիոն, ինչը ևս մեծ նվաճում էր Հայաստանի ազգային հավաքականի համար:

Աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ սխալ կլինի ասել, որ սպասում էինք, թե հավաքականը պետք է պայքարի ուղեգրի համար: Գիտենք թե՛ մեր հավաքականի ներուժն ու հնարավորությունները, թե՛ մեր մրցակիցներինը: Մեր խմբում մեզանից ուժեղ չորս հավաքական կար: Իհարկե, մարտ ամսվա երեք խաղերը մեծ հույս արթնացրեցին բոլորիս մեջ՝ երեք խաղ, երեք հաղթանակ: Այս հարցում հստակ զգացվում էր Կապառոսի ձեռագիրը: Թիմը հոգեբանորեն բացարձակ այլ մակարդակի վրա էր: Հենց դա մեզ օգնեց Ռումինիայի դեմ խաղում՝ հաղթել խաղի ընթացքում պարտվելուց հետո: Շատ ենք տեսել, երբ մեկ գոլ ընդունելուց հետո մեր հավաքականը հոգեբանորեն կոտրվում էր և պարտվում: Շատերի մոտ հույս արթնացավ, որ այս երեք խաղից հետո հավաքականն ուղղակի պարտավոր է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիրը, հաղթել անգամ Գերմանիային. իհարկե, հասկանում ենք, որ սա այնքան էլ իրատեսական չէր: Սեպտեմբերյան խաղերից հետո ֆուտբոլային լայն շրջանակների մոտ հիասթափություն նկատվեց: Այո, կարող էինք հաղթել Մակեդոնիային, պարտավոր էինք հաղթել Լիխտեյնշտեյնին»,«Փաստի» հետ զրույցում ասում է Խուդավերդյանը:

Նշում է՝ բոլոր խաղերը, հաղթանակներն ու պարտությունները քննարկելիս պետք է խոսել այն մասին, թե այժմ ինչ վիճակում է մեր հավաքականը, և ինչ է արել Կապառոսն այս ընթացքում: «Միանշանակ ակնհայտ է առաջընթացը թե՛ խաղային, թե՛ հոգեբանական առումով: Եկեք իրատես լինենք՝ ասելով, որ գրեթե չունենք շանսեր Աշխարհի առաջնության համար պայքարը շարունակելու: Առաջին տեղի համար շանսեր մաթեմատիկորեն չկան, երկրորդ տեղի համար կան, բայց այս դեպքում հույսներս չենք կարող դնել միայն մեր ու մեր հաղթանակների վրա: Շատ բան կախված է նաև Ռումինիայից: Բայց ինչի՞ հասանք Աշխարհի առաջնության որակավորման այս փուլում: Նախ՝ հավաքական, որն ունի ֆուտբոլային լուրջ հավակնություններ:

Հանրության սպասելիքները վկայում են այն մասին, որ մեզ այլևս չի բավարարում մի քանի խաղ հաղթելը կամ 3-րդ կամ 4-րդ տեղ գրավելը: Ուզում ենք որակավորվել: Դրա մասին են վկայում նաև լեփ-լեցուն մարզադաշտերը, վստահ եմ առաջիկա խաղերին ևս ֆուտբոլասերները կլինեն հավաքականի կողքին: Ունենք լուրջ համալրումներ, այս հավաքականն ի վիճակի է պայքարել լուրջ նվաճումների համար: Ցավոք, որոշ շրջանակներ այժմ ասում են՝ Կապառոսը ձախողել է, պետք է հեռանա: Հակառակ կարծիքն ունեմ՝ Միստերը չի ձախողել և պետք է մնա, պետք է հնարավորություն տալ, որ նա շարունակի աշխատել: Ունեցել ենք վատ արդյունքներ, բայց չենք ձախողել: Հիմա պետք է նպատակ սահմանել պատշաճ հանդես գալ Ազգերի լիգայում, հաջորդիվ պայքարել «Եվրո 2024»-ի ուղեգրի համար, ինչը շատ իրատեսական եմ համարում, եթե Կապառոսը մնա, և հավաքականը որակապես շարունակի աճել»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավաքականի վերջին խաղերի ժամանակ դաշտում պայքարող թիմ ենք տեսնում, մարզիչ, որը կարողացավ հավաքականը նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացնել: Զուգահեռ իրականության մեջ կան մարդիկ, որոնք շարունակում են թերագնահատել հավաքականին ու մարզչին, ասել, որ էլի պարտվեցինք, ոչինչ էլ չի փոխվել: Հավաքականների ու մարզիկների հաղթանակին՝ լինի դա ֆուտբոլում, թե այլ սպորտաձևերում, նսպաստում է մարդկանց հավատը, նվիրումը, իհարկե, նաև տեղին արված քննադատությունը, որը միտում ունի ոչ թե զրոյացնելու արդեն իսկ կատարած աշխատանքը, այլ էլ ավելի կատարյալ թիմ տեսնելու: Ի վերջո, ժամանակն է մի կողմ դնել վատատեսությունն ու պարտվողական տրամադրությունները:

«Հոկտեմբերի խաղերից հետո որոշ մարդկանց մոտ նկատվում են նույն պարտվողական տրամադրությունները, սա էլ նպաստում է նրան, որ ոմանց մոտ թյուր կարծիք ձևավորվի, թե ոչինչ չի փոխվել, հավաքականը թույլ է, ֆուտբոլ չունենք:

Յուրաքանչյուր ոլորտում ցանկացած զարգացում պետք է լինի համաչափ: Եթե մի կողմը զարգանում է, մյուսն էլ պետք է նրան համընթաց քայլի: Այս դեպքում մի կողմում Ազգային հավաքականն է, մյուսում՝ ֆուտբոլային հասարակությունը: Օրինակ՝ մեր հասարակության մի փոքր զանգվածի մոտ կարծրացած է այն միտքը, որ անիմաստ է խաղերին հետևելը, բան չի փոխվել: Չպետք է մոռանալ, որ դաշտ մտնող ֆուտբոլիստը խաղում է մեր երկրի համար: Հիմա արդեն Խոակին Կապառոսն իր յուրաքանչյուր հարցազրույցում շեշտում է՝ «մեր երկիրը»:

Հասարակությունն էլ պետք է նույն կերպ մտածի՝ մեր երկիրը, մեր հավաքականը, երկուսն էլ մերն են: Եթե հավաքականը պարտվում է, պարտվում ենք մենք, եթե հաղթում է, հաղթում ենք մենք: Հաղթողին երկրպագելը շատ հեշտ է, պետք է պարտվելիս էլ կանգնել հավաքականի կողքին: Վստահաբար առաջիկա խաղերին Ազգային հավաքականը խաղադաշտ է դուրս գալու հաղթելու համար, խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում ներկա գտնվել մարզադաշտում և աջակցել հավաքականին: Այստեղ մեկ դիտարկում ևս: Ֆուտբոլային գրագիտության առումով աշխատանք պետք է տարվի լրագրողների, կարծիքի լիդերների և ֆուտբոլային պաշտոնյաների կողմից: Շատ արդիական օրինակ կարող եմ բերել՝ կապված տոմսերի գների հետ: Մակեդոնիայի խաղին իքս տրիբունայում տոմսն արժե վեց հազար դրամ, Գերմանիայի խաղին նույն տրիբունայում՝ յոթ հազար դրամ:

Շատերի մոտ սա տարակուսանքի տեղիք է տալիս: Բայց ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ խաղի տոմսերի գնագոյացումը տեղի է ունենում ըստ մրցակցի: Հասարակությունը պետք է հասկանա՝ ֆուտբոլը ժամանց է, որի համար պետք է վճարել, որքան քո ժամանցը որակյալ է, այնքան ժամանցի վճարն ավելի թանկ է, ու դա նորմալ է: Մի քանի տարի առաջ՝ նախքան ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխությունները, տոմսերի գները միշտ նույնն էին: Օրինակ՝ Անդորայի հետ խաղին ներկա գտնվելու համար վճարում էինք ավելի թանկ, քան վճարելու ենք Գերմանիայի դեմ խաղի դեպքում: Տոմսերը թանկ չեն, նորմալ արժեք ունեն, ու բնական է, որ Մակեդոնիայի դեմ խաղում տոմսերի գներն ավելի էժան են, քան Գերմանիայի դեմ խաղում: Սա էլ ֆուտբոլային գրագիտության արտացոլանքներից մեկն է»,եզրափակում է Մհեր Խուդավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի