Ֆրանսիան խորհուրդ չի տալիս 30 տարեկանից ցածր անձնանց պատվաստել «Մոդեռնա» պատվաստանյութով
ՀասարակությունՖրանսիայի Առողջապահության բարձրագույն մարմինը (HAS) հետ է կանչել 30 տարեկանից ցածր մարդկանց համար Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման առաջարկությունը։ Այս որոշումը թելադրված է վերջին հետազոտության արդյունքներով, որոնք ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը զգալիորեն մեծացնում է սրտային հիվանդությունների՝ միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման վտանգը, գրում է kommersant.ru-ն։
Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչպես Moderna, այնպես էլ Pfizer/BioNTech պատվաստանյութերի ներարկումները կարող են հանգեցնել սրտի հիվանդության: Սակայն Pfizer պատվաստանյութի դեպքում սրտի բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը հինգ անգամ ցածր է։ Չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերը մնում են եզակի (մեկ միլիոնից 26,7 դեպք՝ Pfizer-ի դեպքում, 131,6 դեպք՝ Moderna-ի դեպքում), Ֆրանսիայի իշխանությունները որոշել են սահմանափակել Moderna պատվաստանյութի կիրառումը 12-29 տարեկան անձանց համար. հենց նրանց մոտ է պատվաստումից հետո առաջին շաբաթվա ընթացքում ամենից հաճախ սրտի հիվանդության նշաններ ի հայտ գալիս:
Ելնելով դրանից՝ HAS-ը խորհուրդ է տվել օգտագործել Pfizer/BioNTech պատվաստանյութը 30 տարեկանից ցածր բնակչության պատվաստման և վերապատվաստման համար: Իսկ Moderna-ի պատվաստանյութը, որն առավել արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում, 30 տարեկանից բարձր բնակչության պատվաստման և վերապատվաստման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած։
Ավելին այստեղ