Սպանվել է նաև Քանաքեռցի Արտյուշը. Տեսանյութ
ՀասարակությունԱյս գիշեր ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել։ Ըստ մեր աղբյուրների՝ սպանվել է հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը։ Կան նաեւ այլ զոհեր։ Նրանց թիվը 4-ն է։
Մեր տեղեկություններով՝ սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։
Տեղեկություն տարածվեց, որ կրակողներից մեկը նրա տղան է։ Արտյուշը 4 որդի ունի՝ Նորոն, Վլադը, Հովհաննեսը և Հակոբը։ Դեռ հայտնի չէ, թե որ որդին է եղել կրակողներից մեկը։ Մեր աղբյուրներն ասացին, որ թիվ 1 հիվանդանոցում այս պատմության մասնակիցներից մեկին են բերել։ Նա հրազենային վիրավորում ունի, 20 տարեկան է։
Արտուշ Սիմոնյանը ծնվել է 1960 թ. հունիսի 2-ին Երեւանում:
1982 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Արեւելագետ:
1981-1982թթ. աշխատել է Ալժիրի Հանրապետությունում ռազմական թարգմանիչ, 1982-1984թթ. Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում` ավագ գիտաշխատող: 1984-1988 թթ. եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, 1988-1996թթ.` Քանաքեռի կարի ֆաբրիկայի փոխտնօրեն: 1996-1998 թթ.՝ «Հայկական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Մոսկվայում, 1998-2003 թթ.` «Հայկական ավիաուղիներ»- ի փոխտնօրեն:
Ավելին՝ այստեղ