Նոր համաճարակ է բռնկվել
ՄիջազգայինՃապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, հայտնում է Kyodo գործակալությունը։
Կագոսիմա պրեֆեկտուրայում մի քանի սատկած թռչուն են հայտնաբերել։ Ինչպես ցույց է տվել գենետիկական անալիզները, այս թռչունները սատկել են թռչնագրիպի H5 բարձր ախտածին շտամով վարակվելու արդյունքում:
Թռչնաբուծական ֆերմայում, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախներ, ոչնչացվելու է 38,5 հազար թռչուն։ Այս պահին կարանտին է մտցվել ֆերմայի շուրջ երեք կիլոմետրանոց գոտու շառավղով հավերի և ձվերի տեղափոխման համար, իսկ տասը կիլոմետրանոց գոտուց դուրս թռչունների և ձվերի արտահանումն արգելված է։ Ընդհանուր առմամբ՝ ոչնչացվելու է 143 հազար թռչուն։
Շարունակությունը՝ այստեղ