30-ամյա տղամարդը ձեռքով ու ոտքով հարվածներ էր հասցրել 26-ամյա երիտասարդին, ապա հարվածել դանակով․ ոստիկանություն
ՀասարակությունՆոյեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով, որովայնի բութ վնասվածք, կտրած-ծակած վերք, ձախ պերորիբիտալ հեմատոմաքերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վեդիի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցի վաճառակետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ. 30-ամյա տղամարդը ձեռքով ու ոտքով հարվածներ էր հասցրել տուժածին, ապա հարվածել դանակով։
Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելին՝ այստեղ