Դելիում դպրոցները կփակվեն օդի աղտոտվածության պատճառով
ՄիջազգայինԴելիի իշխանությունները հայտարարել են դպրոցները մեկ շաբաթով փակելու մասին՝ Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառով, գրել է Times of India-ն:
«Երկուշաբթի օրվանից դպրոցները կփակվեն, որպեսզի երեխաները չշնչեն աղտոտված օդը», - մեջբերում է հրատարակությունը Դելիի առաջին նախարար Արվինդ Քեջրիվալին։
Բացի այդ, քաղաքային իշխանությունների հրամանով 4 օրով դադարեցվել է ցանկացած շինարարական աշխատանք, իսկ բոլոր պետական ծառայողներին կարգադրվել է աշխատանքի անցնել տնից։ Մասնավոր բիզնեսը ստիպված կլինի այս կանոնը պահպանել «հնարավորի սահմանում»:
Ավելին՝ այստեղ